«Ապրելով բնության հետ ներդաշնակ». ՄԱԿ-ի կենսաբազմազանության տասնամյակին միացել է նաև առաջին հայկական ՀԿ-ն

ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 65-րդ նստաշրջանի կողմից հռչակված ՄԱԿ-ի կենսաբազմազանության տասնամյակին (2011-2020թ.) միացավ առաջին Հայաստանյան կազմակերպությունը՝ «Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» ՀԿ-ն:

ՀԿ-ի տեղեկացմամբ՝ կենսաբազմազանության տասնամյակը նպատակ ունի խթանել ՄԱԿ-ի կողմից ընդունված Կենսաբազմազանության ռազմավարական նախագիծը [Strategic Plan for Biodiversity for the period 2011-2020” (Resolution 65/161)]:

«Ապրելով բնության հետ ներդաշնակ» կարգախոսը կյանքի կոչելու համար ՄԱԿ-ի և կենսաբազմազանության տասնամյակի գործընկեր կազմակերպությունների կողմից իրականացվող տարաբնույթ միջոցառումները և ծրագրերը միտված են խթանելու կենսաբազմազանության պահպանությունը տարբեր մակարդակներում՝ հատկապես կարևորվում է պետական մարմինների կողմից ազգային և միջազգային ռազմավարական նախագծերի իրականացումը և այդ գործում անհատների, թիրախ խմբերի, հասարակական սեկտորի կազմակերպությունների ներդրումը:

Ռազմավարությունն ունի 5 հիմնական նպատակ՝

ա/ Կենսաբազմազանության անվերադարձ կորստին բերող խորքային պատճառների վերացում՝ պետության և հասարակության ներգրավման միջոցով,
բ/ Կենսաբազմազանության վրա ուղղակի ճնշման նվազեցում և կայուն օգտագործման խթանում,
գ/ Էկոհամակարգերի, տեսակների և գենետիկ բազմազանության պահպանման միջոցով կենսաբազմազանության ներկա իրավիճակի բարելավում,
դ/ Կենսաբազմազանության և էկոհանակարգային ծառայությունների շահութաբերության բարձրացում,
ե/ Միջոցառումների իրականացման արդյունավետության բարձրացում՝ համատեղ պլանավորման, գիտելիքների կառավարման և կարողությունների զարգացման միջոցով:

ՄԱԿ-ի կենսաբազմազանության տասնամյակի և նրա շրջանակներում իրականացվող միջոցառումների, կրթական և տեղեկատվական նյութերի մասին մանրամասն տեղեկատվություն կարող եք ստանալ այստեղ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում