«Հրապարակ». ՀԱԿ պատգամավորների երեկվա պահվածքից ակնհայտ դարձավ, որ թիմային միասնականություն չկա

«Հրապարակ». ՀԱԿ պատգամավորների երեկվա պահվածքից ակնհայտ դարձավ, որ թիմային միասնականություն չկա

«Հրապարակ»-ը գրում է. «Երեկ ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովում Ընտրական օրենսգրքի քննարկման ժամանակ ՀԱԿ պատգամավորների պահվածքից ակնհայտ դարձավ, որ թիմային միասնականություն այստեղ չկա։ ՀԱԿ քվոտայով, ինչպես հայտնի է, Գագիկ Ջհանգիրյանն է ներկայացված հանձնաժողովում, սակայն նիստին մասնակցել է նաև Արամ Մանուկյանը ու կոշտ քննադատություններ հնչեցրել իշխանությունների հասցեին՝ իրենց հայտնի 5 առաջարկը մերժելու և «4+4+4» ֆորմատը վիժեցնելու համար։ Նրա ելույթից հետո, և ի հեճուկս Մանուկյանի, Ջհանգիրյանը հայտարարել է, թե մասնագիտական քննարկումները նոր են սկսվում, և «4+4+4» ձևաչափի ձախողումը ողբերգություն չէ»:

Ըստ թերթի, նա առաջարկել է նախագիծը հանգամանալից քննարկել պետաիրավական հարցերի հանձնաժողովում ու պատրաստակամություն է հայտնել քրեական հետևանքների հարցերում իր մասնագիտական աջակցությունը ցուցաբերել։

«Փակ աչքերով վստահում եմ Ձեր առաջարկներին»,- շոյված հայտարարել է Դավիթ Հարությունյանը։

Այդուհանդերձ, Ջհանգիրյանը նախագծին դեմ է քվեարկել հանձնաժողովում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում