Ադրբեջանի կողմից նոր ռազմական գործողություններ սկսելը ցեղասպանության ռիսկեր է պարունակում. Հայկ Դեմոյան
Նմանատիպ
Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդի դեմ ռազմական գործողություններ սկսելը նոր ցեղասպանության ռիսկեր է պարունակում: «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» երկրորդ գլոբալ ֆորումի ընթացքում այս մասին ասաց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը: «Հաշվի առնելով այս ամենը՝ հայկական զինված ուժերը հնարավոր ցեղասպանությունը կանխարգելելու պատասխանատվություն են ստանձնել: Բացի ա յդ, միջազգային կառույցները, ՄԱԿ-ը ևս պետք է քայլեր ձեռնարկեն Ադրբեջանի կողմից նոր ցեղասպանության իրականացման հնարավորությունը կանխարգելելու համար»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Դեմոյանը:
Հայկ Դեմոյանն ընդգծեց, որ 25 տարի առաջ Խորհրդային Միության և Խորհրդային Ադրբեջանի զորամիավորումները համատեղ Արցախի բնակչության նկատմամբ իրականացրել են ռազմական «Օղակ» օպերացիան, որի հետևանքով զոհվել է 100 քաղաքացիական խաղաղ բնակիչ, գյուղերն են դատարկվել, 20 հազար հայ դարձել է փախստական: «Դժբախտաբար, մարդիկ, ովքեր մեղավոր էին այս ամենի համար, չպատժվեցին՝ պայմանավորված քաղաքական իրադրության փոփոխություններով և Խորհրդային Միության փլուզմամբ: Սակայն սա սկիզբն էր հայերի նկատմամբ ատելության քաղաքականության, որը Ադրբեջանը սկսեց կիրառել հետագայում և հիմա էլ շարունակում է օգտագործել»,- ընդգծեց Դեմոյանը:
Նա ֆորումի մասնակիցներին հիշեցրեց, որ ադրբեջանցի մարդասպան Ռամիլ Սաֆարովը ՆԱՏՕ-ի դասընթացների ընթացքում կացնահարել ու սպանել էր իր հայ գործընկերոջը՝ ընդամենը հայ լինելու համար: «Դրանից հետո ես հետևում էի Ադրբեջանի ղեկավարության և այդ երկրի հասարակության հայտարարություններին և հասկացա, որ Ադրբեջանը պատրաստվում է շարունակել ցեղասպան քաղաքականությունը»,– ընդգծեց Դեմոյանը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում