Բակո Սահակյանը «Հայաստան» համահայկական հիմնադրամի ղեկավարի հետ քննարկել է ավերված բնակավայրերի վերականգնմանն ուղղված հարցեր
23/04/2016 23:02
Նմանատիպ
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 23-ին ընդունել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանին և հիմնադրամի ԱՄՆ արևմտյան շրջանի տեղական մարմնի տնօրեն Սարգիս Քոթանջյանին:
Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, հանդիպմանը քննարկվել են Արցախում տարբեր ծրագրերի իրականացման հետ կապված հարցեր։
Հատուկ ուշադրություն է դարձվել ապրիլի սկզբին Ադրբեջանի կողմից ԼՂՀ-ի դեմ ձեռնարկված լայնածավալ ռազմական գործողությունների հետևանքով ավերված բնակավայրերի վերականգնմանը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում