Իտալիայի Ռաբբիների խորհրդի պատվավոր նախագահը մերկացրել է «Jerusalem Post»-ի ադրբեջանամետ կեղծիքները
Նմանատիպ
Իտալիայի Ռաբբիների խորհրդի պատվավոր նախագահ ռաբբի պրոֆ․ Ջուզեպպե Լարասին բաց նամակ է հղել «Jerusalem Post» պարբերականի խմբագիրներին, որով մերկացրել է հոդվածի ադրբեջանամետ կեղծիքները։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հոդվածում նշված է.
«13 ապրիլի 2016 թ․
Հարգելի պարոնայք,
Կարդացի Հայաստանի և Ադրբեջանի հակամարտությանը վերաբերող Իսրայել Բարուխի հոդվածը, որը հրապարակվել է ձեր էլեկտրոնային կայքում, որում նշել է, թե (http://www.jpost.com/…/Azerbaijan-under-siege-A-friend-of-I…
Իրոք զարմացած եմ և խորապես ցնցված։
Հոդվածը կարդալիս դժվար չէ նկատել թշնամանքն ու նախատրամադրվածությունն՝ ուղղված Հայաստանի և հայ ժողովրդի դեմ՝ մի ազգի, որն բարեկամաբար է վերաբերվում Իսրայելի հանդեպ։ Հայաստանը, չնայած ռազմավարական և քաղաքական ծայրահեղ անհրաժեշտությունից ելնելով՝ Իրանի դաշնակից է հանդիսանում, սակայն Իսրայելի նկատմամբ թշնամանք չի ցուցաբերում։ Աշխարհի շատ հայեր, ինչպես Ամերիկայիում, այնպես էլ Եվրոպայում, հրեաների և Իսրայելի ազնիվ ընկերներն են և սովորաբար բազմաթիվ այլ ազգերի համեմատ ավելի լավ են ըմբռնում մեր խնդիրները՝ կապված իսլամական աշխարհի հետ։
Այս ամենը հաշվի առնելով, այնուամենայնիվ, հոդվածն ակնհայտ կեղծիքներ է ներկայացնում։
Դրանցից ամենավատն ու անհավատալին այն պնդումն է, թե Ադրբեջանը աշխարհի առաջին քրիստոնյա ազգն է։ Հարց է ծագում, թե ինչու՞ ոչ Սաուդյան Արաբիան։ Եվ որո՞նք են արդյոք այդ պնդումը հիմնավորող հեղինակավոր տեքստերը։
Դուք պարտավոր էիք տեղեկացնել ձեր թղթակցին, որ առաջին երկիրը, որը քրիստոնեությունն ընդունել է որպես պետական կրոն, հենց Հայաստանն է եղել, դեռևս Նիկեայիտիեզերական ժողովից մի քանի տարի առաջ (325 թ․)։
Թվում է, թե այնպիսի հեղինակավոր թերթում, ինչպիսին ձերն է, պիտի որ անհնար լիներ հանդիպել նման թյուրիմացության, նմանատ իպ ստահոդ տեղեկության։
Այժմ պարզ է որ հայերը, լինի Հայաստանում թե ողջ աշխարհում, ովքեր կարդում են այս հոդվածը, անխուսափելիորեն կսկսեն թշնամանք տածել Իսրայելի և հրեա ժողովրդի նկատմամբ։ Ես Ուղղափառ սիոնիստ ռաբբի եմ և հպարտ եմ դրանով։ Այժմ, երբ կարելի է հստակ պատկերացնել, թե ինչու է Իսրայելին անհրաժեշտ Միջին Արևելքում Ադրբեջանի նման ռազմավարական գործընկեր ունենալը, այնուամենայնիվ ընդունելի չէ, որ այլ տուժողներ, ինչպիսիք հայերն են, ովքեր իրենց պատմության ողջ ընթացքում անընդհատ ոչնչացման վտանգի տակ են եղել (և սա մենք՝ հրեաներս պետք է լավ հասկանայինք), ներյակ? ?ցվեն որպես հալածող և չարչարող կողմ։
Լիահույս եմ, որ շուտով տեղ և հնարավորություն կտրամադրեք նաև հայերի կարծիքի արտահայտման համար, որպեսզի շտկվի այս տհաճ իրադրությունը և վերականգնվի (ձեր ընթերցողների հանդեպ հարգանքից ելնելով, որոնց թվում եմ նաև ես) ձեր արժանահավատությունը, վստահելիությունն ու հեղինակությունը։ Այլապես, ինչպե՞ս կարող ենք մենք՝ սփյուռքի հրեաներս վստահել ձեր տեղեկատվությանը, եթե դուք այժմ ինքներդ ձեզ այս կերպ հեղինակազրկում եք։
Սույն էլեկտրոնային նամակն ուղարկում եմ նաև պրոֆ․Անտոնիա Արսլանին՝ իմ հարգելի ընկերուհուն, ով իտալահայ նշանավոր գրող է։ Պրոֆ․Արսլանը, ում գրչին է պատկանում համաշխարհային հայտնի բեսթսելլեր «Արտույտների ագարակը» վեպը, որը ցավոք դեռևս չի թարգմանվել եբրայերեն, միշտ Իսրայելի և հրեա ժողովրդի ազնիվ ընկերն է եղել։ Կարծում եմ, օգտակար կլիներ նրանից հարցազրույց վերցնելը։
Հարգանքով՝
Ջուզեպպե Լարասի»։
Հետևեք մեզ նաև Telegram-ում