Հալեպում գնդակոծությունների հետեւանքով զոհվել է ավելի քան 10 մարդ

Հալեպում գնդակոծությունների հետեւանքով զոհվել է ավելի քան 10 մարդ

«Ջեբհաթ ան-Նուսրա» ահաբեկչական խմբավորման և այլ իսլամիստական կազմակերպությունների զինյալները կիրակի օրը կրկին հրթիռա-ականանետային գնդակոծման են ենթարկել Հալեպի թաղամասերը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հղում տալով «Սուրիա» հեռուստաալիքին՝ ՏԱՍՍ-ը գրում է, որ արկերը պայթել են Նիլ և Էլ-Հիմ դանիա կենտրոնական փողոցներում: Նախնական տվյալներով՝ 11 մարդ մահացել է, առնվազն 6-ը վիրավորվել են:

Շաբաթ օրը սիրիական բանակի պաշտպանության ներքո գտնվող Հալեպի թաղամասերում գործի են դրվել տասնյակ արկեր: 5 մարդ մահացել է, 57 հոգի տուժել: Քաղաքի Ռաուդա և Էլ-Հալիդիա թաղամասերում գնդակոծվել է չորս պատմական մզկիթ: Հասցվել է զգալի նյութական վնաս:

Հետևեք մեզ նաև Telegram-ում