Արդարության համար պայքարում հայ ժողովուրդը չպետք է միայնակ լինի. Լոս Անջելեսի քաղաքապետ
Նմանատիպ
Լոս Անջելեսի քաղաքապետ Էրիկ Գարսետին Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցի առջև ուղերձ է հղել, որում անդրադարձել է նաև Արցախի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած վերջին ագրեսիային: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ուղերձում մասնավորապես շեշտվում է, որ Լոս Անջելեսի ողջ ժողովուրդը միասնականորեն այս օրերին հիշատակում է Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցը:
«Հիշելով այդ իրադարձությունների 1.5 միլիոն զոհերին` մենք հիշում ենք նաև, որ ինչպես անցյալի սարսափները, այնպես էլ ներկայի ագրեսիան պետք է հիշել և դատապարտել»,- նշել է Լոս Անջելեսի քաղաքապետը:
Էրիկ Գասետին ընդգծել է, որ Հայոց ցեղասպանությունը ոգեկոչելիս մենք հիշատակում ենք մի ճշմարտություն, որը չի կարող հերքվել: «Հայ ժողովուրդն ապրել է մեծ տառապանք, որն արժանի է լիակատար ճանաչման և արդարության համար պայքարում երբեք չպետք է միայնակ լինի»,- ասել է Գասետի:
Նա նաև խորը մտահոգություն է հայտնել 1994թ-ի հրադադարի խախտմամբ Ադրբեջանի նախաձեռնած ռազմական ագրեսիան Լեռնային Ղարաբաղի դեմ: «Այս ագրեսիան խորը ազդեցություն ունի նաև Լոս Անջելեսի և շրջակա տարածքների վրա, որը տուն է դարձել Հայաստանից դուրս բնակվող մեծաթիվ հայերի համար: Հակամարտության կարգավորման ուղին պետք է լինի խաղաղությունը, այլ ոչ թե պատերազմը»,- շեշտել է Լոս Անջելեսի քաղաքապետը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում