Հայտնի են «Ոսկե գլոբուս» ամենամյա մրցանակաբաշխության հաղթողները

Լոս Անջելեսում կայացել է «Ոսկե գլոբուս» ամենամյա մրցանակաբաշխությունը:

Միջազգային լրատվամիջոցների փոխանցմամբ՝ մրցանակաբաշխության ամենահեղինակավոր՝ «Լավագույն դրամատիկ ֆիլմ» անվանակարգում հաղթող է ճանաչվել Բեն Աֆլեքի «Օպերացիա «Արգո»» ֆիլմը: Բեն Աֆլեքն առանձին ևս մի «Ոսկե գլոբուսի» է արժանացել՝ «Լավագույն ռեսժիսորական աշխատանք» անվանակարգում:

Մրցանակաբաշխությանը ամենաշատ անվանակարգերում մրցանակներ շահող ֆիլմը եղել է Թոմ Հուփերի «Թշվառները»: Այն միանգամից երեք մրցանակ է վաստակել՝ «Լավագույն կոմեդիա կամ մյուզիքլ», «Լավագույն դերասան» (Հյու Ջեքման) և «Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի» (ԱՆՆ Հեթեուեյ) անվանակարգերում։

«Լավագույն սցենար» է ճանաչվել Քվենթին Տարանտինոյի «Ջանգո ազատագրվածը» ֆիլմը։ «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգում շահել է ավստրիացի ռեժիսոր Միխայել Հանեքեի «Սեր» ֆիլմը:

«Լավագույն դերասան» (դրամա) անվանակարգում «Ոսկե գլուբուս»-ը տրվել է Սթիվեն Սփիլբերգի «Լինքոլն» ֆիլմի գլխավոր դերակատար Դենիել Դեյ-Լյուիսն: Իսկ «Լավագույն դերասանուհի» դրամայում նկարահանված անվանակարգում հաղթել է Ջեսիկա Չեսթեյնը («Թիվ մեկ նպատակ»): Նույն անվանակարգում կոմեդիահում կամ մյուզիքլում նկարահանված դերասանուհի է ճանաչվել Ջենիֆեր Լոուրենսը («Silver linings Playbook»):

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում