Կասիլյասը կազմել է «Ռեալում» թիմակիցների խորհրդանշական հավաքականը (տեսանյութ)
26/04/2016 11:01
Նմանատիպ
Պորտուգալական «Պորտուի» դարպասապահ Իկեր Կասիլյասը, ով 1997-2015թթ. հանդես էր գալիս Մադրիդի «Ռեալում», նշել է «Արքայական ակումբում» իր հետ խաղացած լավագույն 11 ֆուտբոլիստներին։
«Սան Իկերն» իր խորհրդանշական հավաքականում ընդգրկել է «Ռեալի» վերջին երկու տասնամյակների հետևյալ խաղացողներին՝
Դարպասապահ՝ Բոդո Իլգներ
Պաշտպաններ՝ Ռոբերտո Կառլոս, Միչել Սալգադո, Ֆերնանդո Յիերո, Սերխիո Ռամոս
Կիսապաշտպաններ՝ Լուիշ Ֆիգու, Զինեդին Զիդան, Ռեդոնդո
Հարձակվողներ՝ Ռոնալդո, Կրիշտիանու Ռոնալդու, Ռաուլ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում