«Հայկական ժամանակ». Պայթյունը պայմանավորված չէ ավտոբուսի տեխնիկական անսարքությամբ
Նմանատիպ
«Հաստատված կարելի է համարել, որ պաթյունը պայմանավորված չէ ավտոբուսի տեխնիկական անսարքությամբ։ Այսինքն, ավտոբուսում եղել է պայթուցիկ։ Սակայն չի կարելի պնդել, որ սա ահաբեկչական ակտ է: Խնդիրն այն է, որ պայթյունի հետևանքով ավտոբուսից պոկված երկաթյա թիթեղներից և ոչ մեկի վրա բեկորներից առաջացած անցքեր չկան։ Ահաբեկչական ակտի դեպքում ավելի մեծ է հավանականությունը, որ պայթուցիկը լցոնված լինի մետաղական կտորներով, որպեսզի զոհերի թիվը ավելի մեծ լինի։
Այսինքն, հավանականաթյուն կա, որ տեղի է ունեցել պատահական պայթյուն՝ որևէ մեկը իր հետ տեղափոխելիս է եղել ինչ որ պայթուցիկ նյութ, որն էլ պատահաբար պայթել է: Բայց այդ վարկածի դեմ խոսում է պայթյունի ուժգնությունը։ Նախնական դիտարկումների համաձայն պայթյունը 250–300 գրամ տրոտիլ տեսակի պայթուցիկի համարժեք հզորություն է ունեցել։ Որպեսզի այդպիսի պայթյուն լինի ոչ ռազմական նշանակության պայթուցիկ նյութերից, ապա դրա քանակաթյունը պետք է լինի մի քանի տասնյակ կիլոգրամ»,– գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Հետևեք մեզ նաև Telegram-ում