Լրանում է Չեռնոբիլի ատոմակայանի վթարի 30 տարին
Նմանատիպ
Լրանում է ատոմային էներգետիկայի պատմության մեջ խոշորագույն աղետի՝ Չեռնոբիլի ատոմային էլեկտրակայանի (ՉԱԷԿ) վթարի երեսուն տարին: 1986 թվականի ապրիլի լույս 26-ի գիշերը Չեռնոբիլի ատոմակայանի չորրորդ էներգաբլոկում տեղի ունեցան պայթյուն եւ հրդեհ, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
Պայթյունի հետեւանքով ռեակտորն ամբողջովին ավերվեց, շրջակա միջավայր արտանետվեցին մեծ քանակությամբ ճառագայթաակտիվ նյութեր, այդ թվում՝ ուրանի, պլուտոնիումի, յոդ-131-ի, ցեզիում-134-ի, ստրոնցիում-90-ի իզոտոպներ:
Երեսունկիլոմետրանոց գոտուց հարկադրաբար տարահանվեց ավելի քան 115 հազար մարդ, գյուղատնտեսական շրջանառությունից հանվեց շուրջ 5 միլիոն հեկտար հող:
Կայանի հրապարակն, ինչպես եւ մի քանի տասնամյակ առաջ, այսօր ավելի շատ նման է լանածավալ շինարարության: Ինչպես ՏԱՍՍ-ին պատմել են Ուկրաինայի Օտարման գոտու կառավարման պետական գործակալությունում, ավարտական փուլում են կամարի հավաքման աշխատանքները, որը կծածկի գոյություն ունեցող «Ապաստարանը» եւ թույլ կտա սկսել դրա կառուցվածքների աստիճանական ապամոնտաժումը՝ ճառագայթաակտիվ մնացուկների հետագա թաղմամբ:
Գրեթե մեկ երրորդ դար անց կայանի շուրջը գտնվող 30-կիլոմետրանոց գոտին բնակվելու համար մնում է ոչ պիտանի՝ ուժգին ճառագայթաակտիվ վարակման պատճառով:
Մինչդեռ, թեեւ պաշտոնապես օտարման գոտում բնակվելն արգելված է, այնտեղ տակավին մնում են ոչ մեծ խումբ մարդիկ, որոնք չեն ցանկացել լքել հայրենի վայրերը: Պաշտոնապես նման «ինքնաբանկների» թիվը հասնում է 157-ի:
Հետևեք մեզ նաև Telegram-ում