Մարադոնա. «Յուվենտուսի» կողմում ոչ միայն լավ ֆուտբոլիստներ են, այլև մրցավարները
Նմանատիպ
Արգենտինայի հավաքականի և «Նապոլիի» լեգենդար ֆուտբոլիստ Դիեգո Մարադոնան կարծիք է հայտնել Իտալիայի առաջնությունում «Յուվենտուսի» վաղաժամ չեմպիոնության մասին։
-Թուրինցիներն արժանի էին սկուդետոյին, քանի որ տպավորիչ հանդիպումների շարք անցկացրին առանց միավորներ կորցնելու, բայց չի կարելի չնշել, որ նրանց բախտը շատ բերեց։ Նույնիսկ իմ ժամանակներում նրանք երկու վտանգավոր հարված էին կատարում և չորս գոլ խփում։ Դա մաքուր իրականությունն է։ Իտալիայում բոլորը գիտեն այդ մասին։
«Յուվենտուսի» առանցքային առավելությունը պահեստայինների նստարանն է։ «Նապոլիի» մարզիչը այդքան այլընտրանքային տարբերակների հնարավորություն չունի, ինչքան Ալեգրին, և «Յուվեն» ոչ միայն ֆենոմենալ ֆուտբոլիստների օգնությունն ունի, այլև իտալացի մրցավարների։ Ոչ մի նոր բան. «Յուվե» խաղացողներին ամեն ինչ թույլատրվում է։ «Նապոլիի» նախագահ Դե Լաուրենտիսը պետք է ստիպի հարգել իրեն, ինչպես դա արել են իր կոլեգաներն անցյալում,-ասել է Մարադոնան «Piuenne»-ին։
Հետևեք մեզ նաև Telegram-ում