ԱԺ-ն 20 րոպեով ընդմիջել է աշխատանքը
Նմանատիպ
Ազգային ժողովը 20 րոպեով ընդմիջել է աշխատանքը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, «Հրազդան ցեմենտ» փակ բաժնետիրական ընկերության հարկային և պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների գծով արտոնություններ տալու մասին» օրենքի նախագիծը երրորդ ընթերցմամբ ընդունելու քվեարկությունից առաջ նիստը 20 րոպե ընդմիջելու առաջարկով հանդես եկավ ՕԵԿ խմբակցության քարտուղար Մհեր Շահգելդյանը:
Նախագծով առաջարկվում է զիջել գործարանի 510 միլիոն 125 հազար դրամի չափով տույժերը՝ գործարանը սնանկացումից փրկելու համար: Գործարանի ընդհանուր պարտավորությունների ծավալը կազմում է 935 միլիոն դրամ: Կառավարությունն առաջարկում է ընդհանուր պարտավորություններից ազատել միայն տույժերի համար նախատեսված գումարը:
Օրենքի նախագծի ընդունմանը դեմ արտահայտվեցին ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր հրանտ Բագրատյանը, ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը, ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը: ԱԺ ՕԵԿ խմբակցության քարտուղար Մհեր Շահգելդյանն էլ պատգամավորներին հորդորեց երկրի համար ծանր իրավիճակում կողմ չքվեարկել օրենքի նախագծին և 20 րոպե ընդմիջում խնդրեց: ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը 20 րոպե ընդմիջում հայտարարեց՝ հավելելով, որ ընդմիջումից անմիջապես հետո հարցը դրվելու է քվեարկության:
Հետևեք մեզ նաև Telegram-ում