ԱԺ-ն մերժեց «Հրազդան ցեմենտ»-ի հարկային պարտավորությունների չկատարման տույժերը զիջելու հարցը
Նմանատիպ
Ազգային ժողովը մերժեց «Հրազդան ցեմենտ» փակ բաժնետիրական ընկերության հարկային և պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների գծով արտոնություններ տալու մասին» օրենքի նախագիծը երրորդ ընթերցմամբ ընդունելու հարցը:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ՕԵԿ խմբակցության քարտուղար Մհեր Շահգելդյանը քվեարկությունից առաջ 20 րոպե ընդմիջում էր վերցրել:
Ընդմիջումից հետո ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը օրենքի նախագիծը երրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու հարցը դրեց քվեարկության: Օրենքի նախագծին կողմ քվեարկեց 53 պատգամավոր, դեմ՝ 1 պատգամավոր: 48 պատգամավոր քվեարկությանը չի մասնակցել: Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հայտարարեց, որ որոշումը չի ընդունվել:
Որոշումը չընդունվեց քվորում չլինելու պատճառով: Քվորում ապահովելու համար քվեարկությանը պետք է մասնակցի 66 պատգամավոր:
Հետևեք մեզ նաև Telegram-ում