Հռիփսիմե Խուրշուդյանի դոպինգ-թեստի արդյունքը դրական է

Հռիփսիմե Խուրշուդյանի դոպինգ-թեստի արդյունքը դրական է

Ծանրամարտի Եվրոպայի առաջնության 2016 թվականի չեմպիոն Հռիփսիմե Խուրշուդյանի օրգանիզմում արգելված դեղամիջոց է հայտնաբերվել: Այս մասին հայտնում է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի պաշտոնական կայքը:

Դրական արդյունք են տվել նաև Ռուսաստանի ներկայացուցիչ Լյասան Մախիյանովայի և Լեհաստանի ներկայացուցիչ Կժիշտոֆ Շրամյակի դոպինգ ստուգումները։

Մարզիկների արյան մեջ հայտնաբերվել է 2016 թվականի հունվարի մեկից արգելված դեղամիջոցների և նյութերի ցանկում հայտնված մելդոնիում նյութը։

Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան նախնական որոշում է կայացրել չորակազրկել մարզիկներին, մինչև պարզվի, թե նրանք խախտե՞լ են արդյոք հակադոպինգային կանոնակարգը:

Ֆեդերացիայի հաղորդագրությունում նշվում է, որ յուրաքանչյուր մարզիկի դեպքը քննվելու է առանձին՝ հաշվի առնելով բոլոր հանգամանքները: Հաշվի են առնվելու և խստորեն պաշտպանվելու են մարզիկների իրավունքները, հավանական է՝ մինչև վերջնական որոշման կայացումը նրանք իրավունք ունենան մասնակցելու մրցաշարերի։ 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում