ԱՄՆ-ում ԼՂՀ ներկայացուցիչը կանադահայությանը երախտագիտություն է հայտնել Արցախի շուրջ համախմբվելու համար
Նմանատիպ
ԱՄՆ-ում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանն ապրիլի 22-ին մասնակցել է Հայ բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) Մոնրեալի մասնաճյուղի կազմակերպած միջոցառմանը՝ նվիրված Ցեղասպանության 101-րդ տարելիցին: Այս մասին տեղեկացրին ԼՂՀ արտգործնախարարության տեղեկատվության և հասարակայն ության հետ կապերի վարչությունից՝ հավելելով. «Իր ելույթում Ռոբերտ Ավետիսյանը խոսել է Հայոց Ցեղասպանության, Արցախի հիմնախնդրի և վերջերս Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծած ագրեսիայի հետևանքների մասին։ Երախտագիտություն արտահայտելով ողջ կանադահայությանը այս օրերին Արցախի շուրջ համախմբվելու համար, նա հատուկ շնորհակալություն է հայտնել ՀԲԸՄ Մոնրեալի մասնաճյուղին՝ նման միջոցառումներ կազմակերպելու և Արցախի հետ կապված հարցերն ուշադրության կենտրոնում պահելու համար:
Միջոցառմանը մասնակցել են նաև Կանադայի արտաքին գործերի նախարար Ստեփան Դիոնը, կանադական քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչներ և պատգամավորներ, առաջնորդ Գերաշնորհ Տեր Աբգար եպիսկոպոս Հովակիմյանը, ՀԲԸՄ Մոնրեալի մասնաճյուղի գործադիր հանձնաժողովի նախագահ Շահե Թանաշյանը»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում