Հանրապետությունում օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով
26/04/2016 21:59

Նմանատիպ
Հանրապետության տարածքում` ապրիլի 27-30-ը՝ առավելապես օրվա երկրորդ կեսին և գիշերվա առաջին կեսին, շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ: Մայիսի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 2-7 մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:
Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով: Երևանում՝ ապրիլի 27-30-ը՝ առավելապես օրվա երկրորդ կեսին և գիշերվա առաջին կեսին, սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 15-17 մ/վ: Մայիսի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: