«Հրապարակ». Արագածոտնի նախկին մարզպետը շարունակում է պայքարել նորանշանակ մարզպետի դեմ

«Հրապարակ». Արագածոտնի նախկին մարզպետը շարունակում է պայքարել նորանշանակ մարզպետի դեմ

«Արագածոտնի նախկին մարզպետ Սարգիս Սահակյանը շարունակում է պայքարել նորանշանակ մարզպետ Գաբրիել Գյոզալյանի դեմ։ Նա նախկին ենթականերին՝ համայնքապետերին, գիշերային հավաքների է հրավիրում ու հրահանգում չենթարկվել ՀՅԴ-ական մարզպետին։ Ի դեպ, մարզպետարանի կրթության վարչության պետ Պարգև Համբարձումյանը չարաշահումների համար հայտնվել է մեղադրյալի աթոռին, և չի բացառվում, որ չցանկանա մենակ պատժվել համատեղ արածի համար ու ցուցմունքներ տա Սահակյանի դեմ։ Ամբաստանյալի աթոռին նստած 21 հոգին՝ Համբարձումյանը, նրա աշխատակիցն ու մարզի դպրոցների տնօրեններ, ուսուցիչներ, դատվում են կաշառք տալու-վերցնելու համար։ Դատարանում հրապարակվում են հեռախոսազրույցների գաղտնալսումներ։ Մեղադրանքում փաստեր կան նաև ուսուցիչներին աշխատանքի ընդունելու համար վերցված գումարների մասին»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում