«Հայկական ժամանակ». Այս շաբաթ ավարտվելու է Ընտրական օրենսգրքի նախագծի առաջին ընթերցումը

«Հայկական ժամանակ». Այս շաբաթ ավարտվելու է Ընտրական օրենսգրքի նախագծի առաջին ընթերցումը

«Մեր տեղեկություններով խորհրդարանական մեծամասնությունը մտադիր է այս շաբաթ ավարտել Ընտրական օրենսգրքի նախագծի առաջին ընթերցումը, իսկ մայիսի 16–ին սկսվող քառօրյայի ժամանակ ավարտել 2-րդ ու 3-րդ ընթերցումները։

Քննարկումները հասցնելու համար մտադրություն կա 2-րդ ու 3-րդ ընթերցումները կազմակերպել հատուկ ռեժիմով 24 ժամվա ընթացքում։ Չհասցնելու դեպքում հնարավոր է հրավիրեն նաև արտահերթ նիստ, բայց քանի որ սպասվում են նաև բյուջետային երկարատև քննարկումներ, ցանկություն կա ԸՕ-ն ընդունել հաջորդ քառօրյայում։ Եթե մինչև հունիսի 1-ը չհասցնեն ընդունել, սահմանադրական ճգնաժամ է առաջանալու»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում