ՀՀ պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Մոսկվա

ՀՀ պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Մոսկվա

Մոսկվայում կայանալիք միջազգային անվտանգության հարցերով 5-րդ համաժողովին մասնակցելու նպատակով ապրիլի 27-ին Ռուսաստանի Դաշնություն է մեկնել ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունը: Այս մասին տեղեկացրին ՀՀ պաշտ պանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Համաժողովի շրջանակներում նախատեսվում են ՀՀ պաշտպանության նախարարի երկկողմ հանդիպումներ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում