Ուրուգվայցի պատգամավորը հորդորել է երկրի իշխանություններին ճանաչել ԼՂՀ-ն

Ուրուգվայցի պատգամավորը հորդորել է երկրի իշխանություններին ճանաչել ԼՂՀ-ն

Ուրուգվայի պատգամավոր Դանիել Ռադիոն կոչ է արել իր երկրի իշխանություններին ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Prensa Armenia գործակալությունը, Ռադիոն նման կոչ է հնչեցրել Մոնտեվիդե ոյում` Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցի հիշատակի արարողությունների ժամանակ:

«Սա ուտոպիա չէ, ժամանակն է, որ Ուրուգվայը լրջորեն մտածի ԼՂՀ-ն ճանաչելու հնարավորության մասին և գնա այդ ճանապարհով: Ես ուրախ կլինեմ, եթե 50 տարի անց մեզնից ցանկացածի թոռը լսի, թե ինչպես է օրենսդիրը հայտնում իր հպարտությունը, որ Ուրուգվայն առաջին երկիրն է, որը ճանաչել է Լեռնային Ղարաբաղը»,- ասել է նա:

Հիշատակի արարողությունը ղեկավարել է Ներկայացուցիչների պալատի խոսնակ Ջերարդո Ամարիլլան: Դրան մասնակցել են մի շարք սենատորներ, ինչպես նաև ՌԴ և Իսրայելի դեսպանները:

Հետևեք մեզ նաև Telegram-ում