ԱՄՆ-ը «շտապ» ծածկագրով զգուշացում է արել Թուրքիայում իր քաղաքացիներին

ԱՄՆ-ը «շտապ» ծածկագրով զգուշացում է արել Թուրքիայում իր քաղաքացիներին

Անկարայում ԱՄՆ-ի դեսպանատունը Թուրքիայում գտնվող ամերիկացի քաղաքացիներին էլեկտրոնային «շտապ ուղերձ» նամակով զգուշացում է արել հնարավոր ահաբեկչական գործողությունների վերաբերյալ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Reuters լրատվական գործակալությունը, ուղերձում ավում է, որ «ԱՄՆ-ը շարունակում է լուրջ տեղեկություններ ստանալ ահաբեկչական կազմակերպությունների կողմից Թուրքիայի հայտնի զբոսաշրջային կենտրոնների դեմ ագրեսիա նախապատրաստվելու մասին»:

Նամակում ասվում է, որ «ահաբեկիչների բացահայտ թիրախները հանդիսանում են Թուրքիայում գտնվող արտասահմանցի զբոսաշրջիկները»:

Անկարայում ԱՄՆ-ի դեսպանատունը ապրիլի 9-ին իր ինտերնետային կայքի միջոցով հայտարարություն էր տարածել Ստամբուլի եւ Անկարայի հրապարակներում եւ երկրի զբոսաշրջային այլ քաղաքներում ահաբեկչական «լուրջ սպառնալիքներ» լինելու մասին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում