Քերին ԻՊ-ին մեղադրել է կրոնական փոքրամասնությունների ցեղասպանության մեջ

Քերին ԻՊ-ին մեղադրել է կրոնական փոքրամասնությունների ցեղասպանության մեջ

«Իսլամական պետություն» խմբավորման զինյալները պատասխանատվություն են կրում կրոնական փոքրամասնությունների ցեղասպանության համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ապրիլի 26-ին հայտարարել է ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին, որի ելույթը հեռարձակվել է երկրի Պետդեպարտամենտի կայքում:

«ԻՊ-ն շարունակում է ոչնչացնել կրոնական փոքրամասնություններին: Զինյալներն սպանում են եզդիներին, որովհետեւ նրանք եզդի են, քրիստոնյաներին, որովհետեւ նրանք քրիստոնյա են, շիաներին, որովհետեւ նրանք շիա են»,- հայտարարել է Քերին՝ ելույթ ունենալով Հյուսթոնում (Տեխասի նահանգ):

Նրա խոսքով՝ «ԻՊ-ն պատասխանատվություն է կրում կրոնական ցեղասպանության համար»: Քերին ընդգծել է, որ «խոսքը չի վերաբերում քաղաքակրթությունների պատերազմին»: «Սա պայքար է բարբարոսների դեմ»,- ասել է նա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում