ԼՂ-ի շուրջ իրավիճակը պահանջում է դրսևորել զսպվածություն. թույլ չտալ ագրեսիայի նոր բռնկում. ՌԴ ԱԳՆ

ԼՂ-ի շուրջ իրավիճակը  պահանջում է դրսևորել զսպվածություն. թույլ չտալ ագրեսիայի նոր բռնկում. ՌԴ ԱԳՆ

ՌԴ արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ապրիլի 27-ին հայտարարել Է, որ Լեռնային Ղարաբաղի շուրջ  տիրող իրավիճակը պահանջում է զսպվածություն, առաջնահերթ խնդիրն ագրեսիայի նոր բռնկում թույլ չտալն է: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Այն, ինչ այժմ տեղի է ունենում Լեռնային Ղարաբաղում, մեր այն թեզիսի հաստատումն Է, որ այժմ, ինչպես երբեք, հարկ է դրսևորել  զսպվածություն և գործը հասցնել  կայունության վերականգնման»,-ասել է նա:

Նրա խոսքով՝ ՌԴ ԱԳՆ-ում համոզված են, որ կողմերին անհրաժեշտ Է վերսկսել բանակցային գործընթացը, որն ուղղված կլինի  կայուն խաղաղ կարգավորման ձեռքբերմանը:

«Սկզբունքորեն կարևոր ենք համարում առկա պայմանավորվածությունների հիման վրա ակտիվացնել ռազմական ռիսկերի նվազեցմանն ուղղված աշխատանքը»,-հավելել է նա:

Ըստ նրա՝ ներկա պահին առաջնահերթ խնդիր է  իրադրության մեղմացումը, նոր ագրեսիա, արյունահեղություն  թույլ չտալը, ինչպես նաև այնպիսի մթնոլորտի վերականգնումը, որը կնպաստի և  իրավիճակի հանդարտեցմանը,  և  բանակցային գործընթացի վերսկսմանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում