Էկոնոմիկայի նախարարությունը երկրի տնտեսական զարգացմանը սպառնացող թուրքական ապրանքների մասով ուսումնասիրություններ է կատարում

Էկոնոմիկայի նախարարությունը երկրի տնտեսական զարգացմանը սպառնացող թուրքական ապրանքների մասով ուսումնասիրություններ է կատարում

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը ուսումնասիրություններ է կատարում թուրքական այն ապրանքների մասով, որոնք սպառնում են Հայաստանի ազգային տնտեսությանը թե որակի, թե տնտեսության զարգացման առումով: Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ այս մասին ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը՝ պատասխանելով ՕԵԿ խմբակցության պատգ ամավոր Լևոն Դոխոլյանի հարցին:

«Հասկանալի է, որ հայ-թուրքական տնտեսական հարաբերություններն ուղղակիորեն ածանցվում են քաղաքական հարաբերություններին, ուստի այդ շրջանակներում մենք պետք է ներկայացնենք միասնական փաթեթ»,–  նշեց Մինասյանը՝ հավելելով, որ Հայաստանը Առևտրի համաշխարհային կազմակերպության անդամ է, որի անդամ է նաև Թուրքիան: «Սակայն Թուրքիան կատարել է վերապահում, որով չի ճանաչում և չի հարաբերվելու Հայաստանի հետ՝ իբրև Առևտրի համաշխարհային կազմակերպության անդամ: Դա նշանակում է, որ մենք իրավունք ունենք այս ուղղությամբ կիրառելու այն գործիքները, որոնք կպաշտպանեն մեր տնտեսական կարգը»,- ասաց Մինասյանը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում