Մարեյ եղբայրները կմասնակցեն Օլիմպիական խաղերին
27/04/2016 18:28
Նմանատիպ
Աշխարհի երկրորդ ռակետ Էնդի Մարեյը և նրա եղբայրը՝ Ջեյմի Մարեյը մտադիր են հանդես գալ ամռանը Ռիոյում կայանալիք Օլիմպիական խաղերի թենիսի մրցաշարի զուգախաղում:
Բրիտանացի թենիսիստների համար երրորդ համատեղ Օլիմպիական խաղերը կլինի. 2008-ին եղբայրները հանդես են եկել Պեկինում և պարտվել են երկրորդ շրջանում, 2012-ի Լոնդոնի խաղերի ժամանակ պարտվել են առաջին շրջանում, իսկ կրտսեր Մարեյը մենախաղում դարձել է չեմպիոն:
-Ամեն ինչ կանենք Լոնդոնի անհաջողությունը մոռացության մատնելու համար: Երկուսս էլ վճռական ենք տրամադրված և այժմ հիանալի մարզավիճակում ենք,-Ջեյմի Մարեյի խոսքը մեջբերված է «BBC Sport»-ից:
Հետևեք մեզ նաև Telegram-ում