Ադրբեջանի ԶՈՒ-ն 82 մմ ականանետերից սկսել է արկակոծել ՊԲ Մարտակերտի ուղղությամբ տեղակայված դիրքերը

Ադրբեջանի ԶՈՒ-ն 82 մմ ականանետերից սկսել է արկակոծել ՊԲ Մարտակերտի ուղղությամբ տեղակայված դիրքերը

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում ապրիլի 27-ի ընթացքում հաստատված հարաբերական անդորրը ժամը 17:40-ի սահմաններում խախտվել է հակառակորդի կողմից: Ադրբեջանական զինուժը 82 միլիմետրանոց ականանետերից սկսել է արկակոծել Մարտակերտի ուղղությամբ տեղակայված պաշտպանության բանակի մարտական դիրքերը (14 արկ): Ինչպես  տեղե կացրին ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից, շփման գծի հյուսիսարելյան ուղղությամբ նկատվել է նաև հակառակորդի տեխնիկայի շարժ:

Պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումները ուշադիր հետևում են առաջնագծում տեղի ունեցող զարգացումներին և իրենց պատժիչ գործողություններով ճնշում հակառակորդի ակտիվությունը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում