Օզիլը չի մտածում պայմանագիրը երկարաձգելու մասին:

Օզիլը չի մտածում պայմանագիրը երկարաձգելու մասին:

«Արսենալի» կիսապաշտպան Մեսութ Օզիլը հայտարարել է, որ չի շտապում լոնդոնյան ակումբի հետ պայմանագիրը երկարաձգելու հարցում: 

-Շտապելու անհրաժեշտություն չկա, քանի որ իմ պայմանագիրը դեռ 2 տարի ուժի մեջ է: Տեսնենք, թե մինչև մրցաշրջանի ավարտն ինչ կլինի: Ես չեմ ասում, որ պետք է անպայման վերադառնամ Բունդեսլիգա կամ խաղամ Թուրքիայում, սակայն ոչինչ չեմ բացառում: Հնարավոր է՝ Անգլիայում ավարտեմ կարիերաս,-Օզիլի խոսքը մեջբերել է «SID»-ը:

Հավելենք` Անգլիայի Պրեմիեր լիգայի ընթացիկ խաղարկությունում Օզիլը մասնակցել է 33 խաղի, կատարել է 18 գոլային փոխանցում և դարձել է 6 գոլի հեղինակ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում