ՀՀ ԱԳ նախարարը ԵՄ երկրների դեսպաններին է ներկայացրել Ադրբեջանի գործողությունների հետևանքով ստեղծված իրավիճակը

ՀՀ ԱԳ նախարարը ԵՄ երկրների դեսպաններին է ներկայացրել Ադրբեջանի գործողությունների հետևանքով ստեղծված իրավիճակը

ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ապրիլի 27-ին ընդունել է Հայաստանում հավատարմագրված՝ Եվրոպական միության անդամ պետությունների դեսպաններին, Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարին:

Ինչպես  տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, նախարար Նալբանդյանը դեսպաններին է ներկայացրել Արցախի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնածավալ ռազմական գործողությունների հետևանքով ստեղծված իրավիճակը և դրա հետևանքների հաղթահարմանն ուղղված՝ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ջանքերը:

Էդվարդ Նալբանդյանն ընդգծել է 1994-1995թթ. զինադադարի հաստատման և դրա ամրապնդման մասին անժամկետ համաձայնագրերի խախտման անթույլատրելիությունը, դրանց անվերապահ կատարման անհրաժեշտությունը։

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը պատասխանել է հանդիպմանը ներկա դեսպանների բազմաթիվ հարցերի։

Հետևեք մեզ նաև Telegram-ում