Արցախի կառավարությունը ներկայացրել է նյութական աջակցության մուտքի և ելքի հաշվետվությունները

Նմանատիպ
Արցախի կառավարությունը ներկայացրել է մինչև ապրիլի 26-ն ստացված նյութական աջակցության մուտքի և ելքի վերաբերյալ մանրամասն հաշվետվությունները։ Այս մասին տեղեկացրին ԱՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից՝ նշելով.
«Սույն թվականի ապրիլի 4-ից ի վեր ԼՂՀ կառավարությունում ձևավորված օպերատիվ շտաբի միջոցով նյութական աջակցություն է հավաքագրվում հիմնականում ռազմական գործողություններից տուժած քաղաքացիներին և Պաշտպանության բանակին աջակցելու համար:
Ապրիլի 26-ի տվյալներով՝ աջակցության նպատակով մեծ ծավալի տարբեր ապրանքատեսակներ են ներկրվել Արցախ, որոնց միայն մի մասն է օպերատիվ շտաբի միջոցով փոխանցվել հասցեատերերին:
Շտաբի կողմից պահեստավորված ապրանքները դասակարգվել են ըստ խմբերի և տրամադրվել Պաշտպանության բանակին, սահմանամերձ համայնքներից տեղահանված բնակչությանը, հիվանդանոցներին ու ռազմական հոսպիտալներին և սահման մեկնած կամավորների ընտանիքներին:
Շտաբի պահեստներից արդեն դուրս է եկել ստացած աջակցության հիմնական մասը, մասնավորապես՝ 2,894 տուփ, 8,389 արկղ և 138,1 տոննա սնունդ, ավելի քան 151,583 շիշ ըմպելիք, մոտ 103,680 տուփ և 177 արկղ ծխախոտ, 4,960 անկողնային պարագաներ և այլն:Կից փաստաթղթերով ներկայացնում ենք մինչև ապրիլի 26-ը ստացված նյութական աջակցության մուտքի և ելքի վերաբերյալ մանրամասն հաշվետվությունները»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում