ՌԴ-ում աշխատող Երևանի բժշկական համալսարանի շրջանավարտներն Արցախին նվիրել են ՈւԱԶ սանիտարական մեքենա և բժշկական պարագաներ

ՌԴ-ում աշխատող Երևանի բժշկական համալսարանի շրջանավարտներն Արցախին նվիրել են ՈւԱԶ սանիտարական մեքենա և բժշկական պարագաներ

«Երևանի պետական բժշկական համալսարանի շրջանավարտ-բժիշկների ասոցիացիա» համառուսական հասարակական կազմակերպության անդամ ` Մոսկվայի անհետաձգելի մանկական վիրաբուժության և վնասվածքաբանության գիտահետազոտական ինստիտուտի փոխտնօրեն Հովհաննես Սարուխանյանը ռուսաստանաբնակ հայ բժիշկների կողմից ՀՀ առողջապահության նախարարությանը նվիրել է  ՈւԱԶ սանիտարական մեքենա և  բժշկական պարագաներ: Այս մասին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարա րության հասարակայնության հետ կապերի բաժնից։

«Սա ոչ թե օգնություն է, այլ պարտավորություն, որը մենք Ռուսաստանում գործունեություն ծավալող՝ Երևանի բժշկական համալսարանի սաներս ցանկացանք տրամադրել Արցախին»,- նշել է Հովհաննես Սարուխանյանը՝ հավելելով, որ առկա կարիքները գնահատելու և աշխատանքնրը համակարգելու համար դիմել են ՀՀ առողջապահության նախարարություն և Հայաստանի առաջատար այլ բժշկական կենտրոններ: Ասոցիացիայի ներկայացուց իչը վստահեցրել է, որ նախաձեռնությունը շարունակական է լինելու:

Հաղորդագրության մեջ նաև նշվում է. «ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Գագիկ Միրիջանյանը ծանոթացավ տրամադրված ապրանքներին՝ ՀՀ ԱՆ «Մարդասիրական օգնության հանրապետական կենտրոնում»:

Նա բարձր գնահատեց մեր բժիշկ-հայրենակիցների պատրաստակամությունը, և տեղեկացրեց, որ նվիրատվությունն առաջիկա օրերին կփոխանցվի ԼՂՀ առողջապահության նախարարությանը»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում