Զենքի ձեռքբերման աշխատանքների մի մասն արդեն կատարվում էր. Ս. Օհանյան «Ազատություն»
Նմանատիպ
Միջազգային անվտանգության հարցերով համաժողովին մասնակցելու համար Մոսկվայում գտնվող՝ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը պատասխանել է «Ազատության» հարցերին:
«Ազատություն» – Պարոն Օհանյան, հայտնի՞ են արդյոք Ռուսաստանից 200 մլն դոլարի վարկով ձեռք բերված սպառազինությունը Հայաստան հասցնելու հստակ ժամկետները:
Սեյրան Օհանյան – Պայմանավորվածությունները ձեռք են բերված, հիմա աշխատանք է տարվում պայմանագրերի ստորագրման ուղղությամբ: Նախնական պայմանագրերը համաձայնեցված են, բայց հիմա, ելնելով այն բանից, որ վարկի տրամադրման վերջնական որոշումը (իրենց տեխնիկական պայմանագրերով ու համապատասխան բնութագրերով) նոր է ընդունվել, հիմա դրանք ճշտվում են, որպեսզի աշխատանքներն ավելի արագ ընթացք ստանան: Այդ աշխատանքների մի մասը, նախնական պայմանավորվածության համաձայն, արդեն կատարվում էր:
«Ազատություն» – Ռուսաստանի ներկայացուցիչները՝ պաշտպանության նախարարը կամ այլ պաշտոնյաները չե՞ն փորձել կազմակերպել ձեր և Ադրբեջանի ձեր պաշտոնակցի հանդիպումը:
Սեյրան Օհանյան – Այդպիսի խոսակցություն չի եղել, որովհետև ես իրենց էլ ասել եմ, որ չկրակելու, չխախտելու մասին ձեռք բերված պայմանավորվածությունը շատ կարճ ժամանակ է պահպանվել, մանավաննդ վերջին երեք օրերին: 23-ի լույս 24-ի գիշերվանից սկսած մինչև հիմա խախտվում է հրադադարի պայմանավորվածությունը, մանավանդ գիշերային ժամանակահատվածում, մանավանդ Լեռնային Ղարաբաղի հյուսիսային հատվածում՝ օգտագործելով բոլոր տիպերի հրետանային համակարգերն ու միջոցները: Այդ պարագայում ոչինչ չի մնում, քան այն, որ Պաշտպանության բանակի համապատասխան ստորաբաժանումները կանխարգելիչ միջոցառումներ իրականացնեն նրանց սաստելու ուղղությամբ: Կոնֆերանսի միջանցքում, երբ ընդմիջում էր, ինձ մոտեցան նաև ադրբեջանցի լրագրողներ և հարցադրումներ արեցին՝ ինչու՞ Հայաստանը միջոցներ չի ձեռնարկում խաղաղ բանակցությունների անցկացման ուղղությամբ, ես նրանց պատասխանեցի՝ ընդհակառակը՝ Հայաստանը միշտ էլ կողմնակից է եղել բանկցություններում հաջողություններ ունենալուն, վստահության մթնոլորտի համապատասխան մեխանիզմների ձևավորման, այդ ամեն ինչից հրաժարվել է Ադրբեջանը: Եվ այս իրականության մեջ անհնար է խոսել բանակցային գործընթացի մասին, մինչև կողմերը չդադարեցնեն բոլոր խախտումները, ընդ որում՝ հենց ադրբեջանակն կողմը, որը կոպիտ խախտումներ է անում։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում