«Ժամանակ». Բանակը պետք է ստանար ոստիկանության վրա արված ծախսի հսկայական բաժինը
![«Ժամանակ». Բանակը պետք է ստանար ոստիկանության վրա արված ծախսի հսկայական բաժինը](https://times.am/v3/wp-content/uploads/2016/04/90c2f0a058dd9316f0726fc2cfa0dea0.jpg)
Նմանատիպ
«Բացարձակապես կարիք չկա Հայաստանում ունենալ այդքան մեծ ոստիկանության բանակ, բայց եթե մենք ունենք այդքան մեծ ոստիկանական բանակ և այդքան մեծ ծախսեր ենք անում ոստիկանության վրա, դրա մեղքը ոստիկանությունը չէ. փաստորեն պարզվում է, որ մեր իշխանությունները արտաքին վտանգները ավելի են թերագնահատում, քան ներքին վտանգները: Նրանք, զինելով ոստիկանությանը, մեծաքանակ ոստիկանություն ունենալով, այդքան մեծ ծախսեր անելով ոստիկանության համար, փորձում են երկրի ժողովրդից պաշտպանել իրենց սեփական իշխանությունը՝ ի հաշվի առնելով Հայաստանին սպառնացող վտանգների»,- «Ժամանակ»-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց «Իրավունքի և ազատության կենտրոն»-ի նախագահ Վարդան Հարությունյանը:
Նրա խոսքով՝ մեր բանակը պետք է ստանար ոստիկանության վրա արված ծախսի հսկայական բաժինը. «Կարող էր ոստիկանությունն ունենալ մի քիչ ավելի քիչ և պակաս թանկարժեք մեքենաներ, բայց բանակը չի կարող չունենալ ժամանակակից միջոցներ ու զենք»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում