«Հրապարակ». Մայիսի 1-ին Արցախ կմեկնեն կամավորների նոր ջոկատներ՝ փոխարինելու նախկիններին

«Հրապարակ». Մայիսի 1-ին Արցախ կմեկնեն կամավորների նոր ջոկատներ՝ փոխարինելու նախկիններին

Արցախի բանակը չի պատրաստվում հրաժարվել կամավորների աջակցությունից: Մայիսի 1-ին Արցախ կմեկնեն նոր ջոկատներ՝ փոխարինելու նախկիններին, որոնք արդեն 2-3 շաբաթ է՝ ԼՂ-ում են: Այս մասին գրել է «Հրապարակ»-ը:

«Սակայն տեղեկություններ կան, որ կամավորներից ոչ բոլորն են իրենց առաքելությունը կատարում: Որոշներն իրենց զգում են ինչպես «սանատորիայում»՝ ցերեկվա ժամերին դիրքերում են, երեկոյան՝ հյուրանոցներում: Բայց լիուլի օգտվում են զինվորներին հատկացված սննդից և մյուս պարագաներից»,- հավելել է թերթը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում