ԱՄՆ պետդեպը բացառել է ԼՂ հակամարտության ռազմական լուծումը

ԱՄՆ պետդեպը բացառել է ԼՂ հակամարտության ռազմական լուծումը

Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը ռազմական կարգավորում չի կարող ունենալ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին լրագրողների հետ ամենօրյա ճեպազրույցի ժամանակ ասել է ԱՄՆ պետդեպի փոխխոսնակ Մարկ Թոները:

«Մենք ականտես եղանք, թե ինչպես հաստատվեց փխրուն զինադադար: Մենք հորդորեցինք, որ այն պահպանվի, սակայն ակնհայտ է, որ լարվածությունը պահպանվում է: ԱՄՆ պետքարտուղարը խոսել է Ադրբեջանի ու Հայաստանի առաջնորդների հետ: ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահն այցելել է տարածաշրջան: Մենք շարունակել ենք կապ պահպանել երկու կառավարությունների, հակամարտող բոլոր կողմերի հետ, և մեր ուղերձը հետևողական էր. մենք ամենախիստ կերպով դատապարտում ենք ԼՂ շփման գծում բռնության ցանկացած դրսևորում և ցանկանում ենք տեսնել, որ խաղաղության գործընթացն իրականանում է հնարավորինս շուտ: ԼՂ հակամարտությունը ռազմական կարգավորում ունենալ չի կարող»,- ասել է նա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում