«Ատլետիկոն» հավանաբար կբողոքարկի Սիմեոնեի որակազրկումը
28/04/2016 10:39
Նմանատիպ
Մադրիդի «Ատլետիկոն» պատրաստվում է բողոքարկել թիմի գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեի որակազրկումը։ Այդ մասին հաղորդել է մայրաքաղաքային ակումբի նախագահ Էնրիկե Սերեսոն։
-Կարծում եմ՝ մենք կփորձենք չեղյալ համարել տալ որակազրկումը։ Ճիշտ է, հարցը պետք է ուսումնասիրեն մեր ակումբի իրավաբանները, սակայն ես կարող եմ ասել, որ մենք կփորձենք բողոքարկել այդ որոշումը,-Սերեսոյի խոսքն է փոխանցում «AS»-ը։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Սիմեոնեն որակազրկվել է Իսպանիայի առաջնության երեք խաղով «Մալագայի» դեմ հանդիպման արդյունքում (1:0)։ Այդ որոշումը կայացրել է Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական կոմիտեն՝ հաշվի առնելով միջադեպը, երբ հանդիպման 45-րդ րոպեին մասնագետը երկրորդ գնդակն էր նետել խաղադաշտ։ Այդ արարքի համար Սիմեոնեն հեռացվել էր պահեստայինների նստարանից։
Հետևեք մեզ նաև Telegram-ում