«Ռեալում» վիրավորված են Ռաուլից

«Ռեալում» վիրավորված են Ռաուլից

Մադրիդի «Ռեալի» ղեկավարությունն իրեն վիրավորված է զգում թիմի նախկին հարձակվող Ռաուլի՝ վերջերս ասած խոսքերի պատճառով, հաղորդում է իսպանական «Sport» առցանց պարբերականը։

«Արքայական ակումբի» ներկայացուցիչների, մասնավորապես, դուր չի եկել, որ թիմի լեգենդար հարձակվողներից մեկը միանշանակ նախընտրություն չունի Չեմպիոնների լիգայի եզրափակչի՝ «Ատլետիկոյի» և «Ռեալի» միջև հավանական հանդիպման վերաբերյալ։  Այդ մասին իսպանացի ֆուտբոլիստն ասել է հարցազրույցներից մեկում։ Բացի այդ, «Ռեալում» ցավագին են ընդունել, որ Ռաուլը որոշում է կայացրել կարիերան ավարտելուց հետո դառնալ Իսպանիայի պրոֆեսիոնալ ֆուտբոլային լիգայի (LFP) դեսպանը, ոչ թե ակումբի։

Ռաուլը1990-92թթ. խաղացել է «Ատլետիկոյի» ակադեմիայում, հետո տեղափոխվել «Ռեալ» և խաղացել այնտեղ մինչև 2010 թվականը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում