Լեռնային Ղարաբաղում դիմակայությունը չի թուլանում. ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար

Լեռնային Ղարաբաղում դիմակայությունը չի թուլանում. ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար

Լեռնային Ղարաբաղում զինված դիմակայության սրությունը չի թուլանում: Այդ մասին, ապրիլի 28-ին հայտարարել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան, հաղորդել է  ՏԱՍՍ-ը:

«Պահպանվում է այսպես կոչված սառեցված հակամարտությունների էսկալացման հավանականությունը, վերջին ժամանակներս՝ կտրուկ: Եվ, ցավոք, չի թուլանում զինված դիմակայության սրությունը Լեռնային Ղարաբաղում»,-ասել է Բորդյուժան՝ ելույթ ունենալով միջազգային անվտանգության հարցերին նվիրված հինգերորդ մոսկովյան խորհրդաժողովում:

 

 

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում