Կառավարությունը գնահատել է ԼՂ-ում զոհված զինծառայողների ընտանիքների կարիքները

Կառավարությունը գնահատել է ԼՂ-ում զոհված զինծառայողների ընտանիքների կարիքները

Հ կառավարության նիստում վարչապետ Հովիկ Աբրահամյանն Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանից հետաքրքրվեց, թե սոցիալական ինչ վիճակում են ապրիլյան պատերազմի ընթացքում զոհված և վիրավոր զինծառայողների ընտանիքները:

«Լեռնային Ղարաբաղի և ադրբեջանական զորքերի շփման գծում 2016 թվականի ապրիլի 1-5-ը տեղի ունեցած ռազմական բախումների հետևանքով զոհված զինծառայողների ընտանիքների սոցիալական հարցերի ուսումնասիրության իրականացման և ընտանիքների կարիքների համակողմանի գնահատման նպատակով ՀՀ վարչապետի 2016 թվականի ապրիլի 7-ի որոշմամբ ստեղծվել է աշխատանքային խումբ` Աշխատանքի և սոցիալական հարցերի, Պաշտպանության, Տարածքային կառավարման և զարգացման նախարարությունների ներկայացուցիչներից, որի կողմից մշակվել և հաստատվել է զոհված զինծառայողների կարիքների գնահատմ ան համապատասխան մեթոդաբանություն և կազմակերպվել են աշխատանքները»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Ասատրյանը՝ ավելացնելով, որ հաշվի են առնվել ժամանակի սղությունն ու իրավիճակի առանձնահատկությունները:

«Ընտանիքների սոցիալական կարիքների նախնական գնահատումը վերաբերել է ընտանիքի կազմին, ընտանիքի անդամների առողջական խնդիրներին, ուսման հետ կապված խնդիրներին, ինչպես նաև զբաղվածության առկա իրավիճակին և հնարավոր զարգացումներին, միաժամանակ ուսումնասիրվել են բնակարանային, կոմունալ և այլ տվյալներ: Ուսումնասիրվել են ապրիլի 1- 4-ը զոհված 64 զինծառայողների ընտանիքներ, ըստ բնակության վայրի՝ Երևան և ինը մարզեր»,-տեղեկացրեց նախարարը:

Արտեմ Ասատրյանի խոսքով՝ մինչև 18 տարեկան երեխա ունեցող ընտանիքների թիվը 17 է, ուսանող ունեցող ընտանիքներ ևս կան:

«Զբաղվածության և աշխատանքի կարիք ունեցող ընտանիքների անդաներից ոմանք ցանկություն են հայտնել գյուղատնտեսական աշխատանքներվ զբաղվելու: Զոհված զինծառայողների որոշ ընտանիքների անդամներ ունեն բժշկական հետազոտության, ինչպես նաև հոգեբանական ծառայության կարիք»,-տեղեկացրեց Արտեմ Ասատրյանը՝ նշելով, որ մի մասն ունի նաև վարկային պարտավորություններ:

Նախարաը տեղեկացրեց, որ զոհված երեք զինծառայողների եղբայրներն էլ պարտադիր զինվորական շարքային կազմի ծառայողներ են:

«Ուզում եմ նաև տեղեկացնել, որ նշված ընտանիքների սոցիալական խնդիրների լուծմանն ուղղված հարցերն ի սկզբանե գտնվել են մարզպետարանների, Երևանի քաղաքապետարանի և ՏԻՄ-երի ուշադրության կենտրոնում, իսկ պաշտպանության նախարարության և պաշտպանության բանակի կողմից, ինչպես նաև մեր բազմաթիվ հայրենակիցների և կազմակերպությունների կողմից նշված ընտանիքներին տրամադրվել և շարունակվում են տրամադրվել դրամական օժանդակություններ»,- ասաց նախարարը:

Նրա խոսքով՝ օրենսդրությամբ սահմանված է նաև երկու մլն դրամ ապահովագրական վճար՝ մարտական գործողությունների ժամանակ զոհվելու դեպքում, ինչպես նաև 1 մլն 400 հազար դրամ հուղարկավորության կազմակերպման և 700 հազար դրամ գերեզմանի բարեկարգման համար, որոնք վճարվում են ՀՀ ՊՆ-ի կողմից: Իսկ ընտանիքների անաշխատունակ անդամներին նշանակվում է ամսական վճարվող կենսաթոշակներ և պարգևավճարներ օրենսդրությամբ սահմանված չափերով:

«Այս ընթացքում մեր բազմաիթվ քաղաքացիներ և կազմակերպություններ շարունակում են պատրասրտակամություն հայտնել, օգնության ձեռք մե կնել նշված ընտանքիներին և այս գործընթացներն առավել նպատակային դարձնելու համար առաջարկում ենք դնել համակարգային հիմքերի վրա` ընդգրկելով սոցիալական աշխատողի ինստիտուտը»,- ասաց նախարարը:

Անդրադառնալով աշխարհազորայինների հետ կապված խնդիրներին, նա նշեց, որ քննարկումների արդյունքում նախատեսում են համապատասխան որոշման նախագիծ դնել շրջանառության մեջ:

Միաժամանակ, նախնական ուսումնասիրություն է կատարվել նաև մարտական գործողությունների ընթացքում վիրավորված և տարբեր բուժհաստատություններում բուժվող զինծառայողների կարիքների ուղղությամբ. կատարվել է այցելություն 7 հիվանդանոց:

«Նրանք բոլորն էլ ստանում են բարձրակարգ ծառայություններ մեր առողջապահական հաստատություններում, և մեր ուշադրության կենտրունում կպահենք նրանց հետագա սոցիալական ծառայությունների տրամադրումը պատշաճ մակարդակով կազմակերպելու համար»,- ընդգծեց նախարարը:

Հովիկ Աբրահամյանի խոսքով՝ այս ուսումնասիրության արդյո ւնքների շրջանակներում նախապատրաստվել են վարչապետի մի շարք հանձնարարակններ, որոնք գրավոր կուղարկվեն բոլոր նախարարություններին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում