ՀԲ-ն մոնիտորինգ կանի` պարզելու ԼՂ-ում իրավիճակի սրման ազդեցությունը ՀՀ տնտեսության վրա

ՀԲ-ն մոնիտորինգ կանի` պարզելու ԼՂ-ում իրավիճակի սրման ազդեցությունը ՀՀ տնտեսության վրա

Համաշխարհային բանկը դեռևս չունի գնահատական, թե Լեռնային Ղարաբաղում իրավիճակի սրումն ինչ հետևանքներ կունենա Հայաստանի Հանրապետությունում տնտեսական վիճակի վրա: Լրագրողների հարցին ի պատասխան` ապրիլի 28-ին հայտնեց Համաշխարհային բանկի Երևանի գրասենյակի տնօրեն Լորա Բեյլին:

«Այլ երկրների մեր փորձը ցույց է տվել, որ նմանատիպ իրավիճակների տևականության դեպքում, այն, իհարկե, իր հետևանքն է թողնում վստահության վրա, որն էլ ազդում է օտարերկրյա ուղղակի ներդրումների ծավալի վրա: Սա այն ուղղությունն է, որ մոնիտորինգի ենք ենթարկելու: Սակայն այդպիսի ազդցեություն դեռևս չենք նկատում»,– «Արմենպրես»-ի փոխանցմամբ` ասաց նա:

ՀԲ պաշտոնյան ափսոսանք հայտնեց ԼՂ-ում տեղի ունեցող իրադարձությունների առնչությամբ` նշելով, որ դա հայ ընտանիքներին ու համայնքներին դրել է դժվար կացության մեջ: Լորա Բեյլին նաև հավելեց, որ Համաշխարհային բանկը ծրագրային որևէ գործունեություն չի դադարեցրել, դրանք շարունակվում են ՀՀ մի քանի մարզերում:

«Ղարաբաղում գործող որևէ ծրագիր չունենք, բայց ունենք մի շարք ծրագրեր Տավուշում, Սյունիքում` կրթության, առողջապահության, գյուղատնտեսության, ոռոգման ոլորտներում, որոնք շարունակվում են իրականացվել, այդ գործունեություններից որևէ մեկը չի դադարեցվել»,-եզրափակեց ՀԲ

Հետևեք մեզ նաև Telegram-ում