Ռոնալդուն չի վստահում «Ռեալի» բժիշկներին

Ռոնալդուն չի վստահում «Ռեալի» բժիշկներին

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն, ում անհանգստացնում են ազդրի մկանային խնդիրները, որոշել է դիմել այլ մասնագետների օգնությանը, հաղորդում է «AS»-ը։

Պորտուգալացին հոգնել է ակումբի բժիշկների անզորությունից և բժշկական հետազոտություն անցել «Ruber» կլինիկայում։ Մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիան ֆուտբոլիստի մոտ հայտնաբերել է ազդրի մկանների պատռվածք, և բժիշկները նրան խորհուրդ են տվել վնասված հյուսվածքները վերականգնելու համար ցողունային բջիջներով բուժում անցնել։

Ռոնալդուն կարծում է, որ բուժման նորարարական մեթոդներն իրեն կօգնեն ապաքինվել վնասվածքից և օգնել թիմին Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի՝ «Մանչեսթեր Սիթիի» դեմ պատասխան խաղում, որը տեղի է ունենալու Մադրիդում մայիսի 4-ին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում