Այլընտրանքային աշխատանքային ծառայության ուղարկված քաղաքացիների ֆինանսավորմանն ուղղվեց ավելի քան 10 մլն դրամ

Այլընտրանքային աշխատանքային ծառայության ուղարկված քաղաքացիների ֆինանսավորմանն ուղղվեց ավելի քան 10 մլն դրամ

Այլընտրանքային աշխատանքային ծառայողներին օրենքով նախատեսված գումարները վճարելու նպատակով կառավարությունը հատկացրեց 10 միլիոն 650 հազար դրամ: ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը նշեց, որ ձմեռային զորակոչի շրջանակներում այլընտրանքային աշխատանքային ծառայության է ուղարկվել 27 այլընտրանքային աշխատանքային ծառայող:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունմամբ` համապատասխան գումարները կհատկացվեն այլընտրանքային աշխատանքային ծառայության իրականացումը կազմակերպող և վերահսկող ՀՀ կառավարության լիազորած մարմիններին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում