Virgin Galactic-ը կարող է արդեն եկող տարի տիերեզերք տանել զբոսաշրջիկների. NASA

Virgin Galactic-ը կարող է արդեն եկող տարի տիերեզերք տանել զբոսաշրջիկների. NASA

ԱՄՆ-ի Virgin Galactic ընկերությունը, հնարավոր , արդեն հաջորդ տարի տիեզերք տանի զբոսաշրջիկների իր սպասարկյալների թվից: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս կանխատեսմամբ հանդես է եկել ԱՄՆ-ի Օդագնացության եւ տիեզերական տարածության հետազոտման ազգային վարչության (NASA) ղեկավար Չառլզ Բոլդենը:

«Ես լիովին հուսով եմ, որ նրանք, հավանաբար, (փորձնական) թռիչք կկատարեն ընթացիկ տարում, իսկ եկող տարի, գուցե, իրոք սկսեն տանել իրենց սպասարկյալներից ոմանց, հայտարարել է Միացյալ Նահանգների տիեզերական գործակալության պետը՝ Վաշինգտոնի Ռազմավարական եւ միջազգային հետազոտությունների կենտրոնում ունեցած ելույթի ժամանակ պատասխանելով Virgin Galactic ընկերության եւ նրա ծրագրերի վերաբերյալ հարցին:

Virgin Galactic ֆիրման փետրվարին առաջին անգամ ներկայացրել է զբոսաշրջիկների համար նախատեսված SpaceShipTwo ենթաուղեծրային տիեզերանավի նոր մոդելը, որն ստեղծվել Է մոտավորապես մեկուկես տարի առաջ կործանված նմուշի փոխարեն: Լոս Անջելեսից (Կալիֆոռնիայի նահանգ) ոչ հեռու գտնվող փորձարկման կենտրոնի օդանավարաններից մեկում տիեզերաթիռը մասնագետներին, լրագրողներին եւ Virgin Galactic-ի պոտենցիալ սպասարկյալներին ցուցադրել է ընկերության սեփականատեր բրիտանացի միլիարդատեր Ռիչարդ Բրենսոնը:

SpaceShipTwo-ն մշակվել է բացառապես զբոսաշրջության նպատակների համար: Ենթադրվում է, որ երկժամյա թռիչքի արժեքը, որի ընթացքում ուղեւորները կկարողանան զգալ անկշռությունը եւ տեսնել Երկիրը 100 կիլոմետր բարձրությունից, կկազմի շուրջ 250 հազար դոլար: Տիեզերաթիռն, ինչպես սպասվում է, կարող է վերցնել երկու օդաչուների եւ վեց զբոսաշրջիկների:

Այս կերպ տիեզերքում լինելու ցանկություն է հայտնել արդեն 700 մարդ, որոնց թվում են հոլիվուդյան հռչակավոր դերասաններ Լեոնարդո Դիկապրիոն, Թոմ Հենքսը եւ Անջելինա Ջոլին: Բրենսոնի խոսքով՝ տիեզերանավի առաջին ուղեւորների թվում պետք է լինեն նա ինքը եւ իր երեխաները, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում