Չեմպիոնների լիգա. շաբաթվա խորհրդանշական հավաքականը
28/04/2016 12:59
Նմանատիպ
ՈւԵՖԱ-ն հրապարակել է Չեմպիոնների լիգայի առաջին կիսաեզրափակիչ հանդիպումների խորհրդանշական հավաքականը։ Ամենամեծ թվով ներկայացուցիչներ ունի Մադրիդի «Ատլետիկոն»։ Լավագույնների թվում միայն Մյունխենի «Բավարիան» ներկայացված չէ։
Դարպասապահ՝ Ջո Հարտ («Մանչեսթեր Սիթի»)
Պաշտպաններ՝ Ֆիլիպե Լուիս, Խուանֆրան («Ատլետիկո»), Պեպե («Ռեալ»), Վենսան Կոմպանի («Մանչեսթեր Սիթի»):
Կիսապաշտպաններ՝ Ֆերնանդինյո («Մանչեսթեր Սիթի»), Կազեմիրո («Ռեալ»), Ֆերնանդես, Սաուլ («Ատլետիկո»):
Հարձակվողներ՝ Անտուան Գրիզման, Ֆերնանդո Տորրես («Ատլետիկո»):
Հետևեք մեզ նաև Telegram-ում