Ճապոնական «Ակացուկի» զոնդն սկսել է ընդգրկուն տեղեկատվություն հավաքել Վեներայի մասին

Նմանատիպ
Ճապոնական «Ակակուցի» ուղեծրային զոնդը, որը հայտնի է նաեւ որպես PLANET-C ծրագիր, սկսել է Վեներայի մասին տեղեկատվության լայնածավալ հավաքումը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, գրել է «Սանկեյ» թերթը՝ վկայակոչելով Ճապոնիայի JAXA տիեզերական գործակալության տվյալները:
Ապրիլի 28-ին զոնդում տեղակայված վեց չափիչ սարքերից հինգն սկսել են նախատեսված ռեժիմով աշխատանքը: Դրանցից վերջինը կսկսի գործել ընթացիկ տարվա ամռանն այն բանից հետո, երբ տիեզերական գործակալության մասնագետները կկանոնավորեն դրա սնուցման համակարգը:
Գիտնականների գնահատումներով՝ զոնդի վառելիքը կբավականացնի հինգ տարի գործելու համար: Այն էլիպսային հետագծով շարժվում է Վեներայի շուրջը՝ մոտենալով նրան շուրջ 500 կիլոմետր հեռավորության վրա:
Ենթադրվում է, որ ապարատը պետք է տվյալներ ստանա մոլորակի կլիմայական պայմանների, դրա մակերեւույթի հատկությունների, Վեներայի ամպերի բնութագրերի մասին, որոնց թվում կան ծծմբաթթվի կաթիլներից բաղկացած ամպեր, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում