ՀԱՕԿ-ն Իջևանում կհիմնի միջազգային չափանիշներին համապատասխան լողավազան

ՀԱՕԿ-ն Իջևանում կհիմնի միջազգային չափանիշներին համապատասխան լողավազան

Տավուշի մարզի Իջևան քաղաքում հիմնվելու է միջազգային չափանիշներին համապատասխան լողավազան: Այդ նպատակով կառավարության որոշմամբ ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչությանն ամրացված ՀՀ Տավուշի մարզի Իջևան քաղաքի Իջևանյան փողոցի թիվ 8 հասցեում գտնվող մասնաշենքը, ավտոտնակ ն ու կաթսայատունը և դրանց օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ հողամասը հետ է վերցվում Սպարտակ Սարգսյանի անվան թիվ 1 հիմնական դպրոցից և 15 տարի ժամկետով անհատույց օգտագործման իրավունքով տրամադրվում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեին:

«Նպատակն է՝ հիմնել ժամանակակից չափանիշներին և պահանջներին համապատասխանող լողավազան` ՀՀ Տավուշի մարզում լող մարզաձևի զարգացման և մասսայականացման, առողջ ապրելակերպի քարոզման, սահմանամերձ համայնքների ազգաբնակչության սոցիալական և առողջապահական ծրագրերի աջակցման և լողի հավաքական թիմը մարզի լավագույն մարզիկներով համալրման համար»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ գործադիրի նիստում նշեց պետգույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում