Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավորները քվեարկեցին հակառուսական պատժամիջոցների չեղարկման օգտին
Նմանատիպ
Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատի) պատգամավորներն ապրիլի 28-ին ձայների մեծամասնությամբ ընդունեցին ընդդիմության կողմից առաջարկված բանաձեւը, որը կոչ է անում երկրի կառավարությանը՝ հանդես գալ Ռուսաստանի Դաշնության նկատմամբ սահմանված եվրոպական պատժամիջոցների երկարացման դեմ, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՌԻԱ Նովոստիին:
Քվեարկությանը մասնակցել են ստորին պալատի 98 պատգամավորներ, պատժամիջոցների վերացման օգտին իրենց ձայնը տվել է 55 խորհրդարանական՝ անհրաժեշտ 50-ի դեպքում:
Ընդ որում բանաձեւը կրում է հանձնարարական բնույթ եւ իշխանություններին կոնկրետ գործողությունների չի պարտավորեցնում:
Քվեարկության նախաձեռնությամբ հանդես է եկել «Ֆրանս-ռուսական երկխոսություն» ընկերակցության համանախագահ, միջազգային գործերի կոմիտեի անդամ Տիերի Մարիանին: Փաստաթղթի հեղինակը հորդորում է Փարիզին՝ ընդունել պատժամիջոցների «լիակատար անարդյունավետությունը», որոնք սպառնում են Ֆրանսիայի շահերին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում