Ադրբեջանը զինվորներ է կորցնում, իսկ արտգործնախարար Մամեդյարովը զվարճանում է Ռամազոտիի համերգին

Ադրբեջանը զինվորներ է կորցնում, իսկ արտգործնախարար Մամեդյարովը զվարճանում է Ռամազոտիի համերգին

Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում շարունակվող լարվածության և ադրբեջանական բանակի կրած մեծաքանակ կորուստների պայմաններում Ադրբեջանի քաղաքական ղեկավարությունը զվարճանքների մեջ է: Երկրի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը, ում կարծես թե չի հետաքրքրում իր երկրի զինվորների ճակատագիրը, մասնակցել է Բաքվում իտալացի հայտնի երգիչ Էռոս Ռամազոտտիի համերգին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է Minval.az ադրբեջանական լրատվամիջոցը:

Լրատվականը հրապարակել է լուսանկարներ, որտեղ երևում է, թե դեմքի ինչ երջանիկ արտահայտությամբ է Մամեդյարովն ունկնդրում համերգը:

Այս փաստը զայրացրել է շատ օգտատերերի, ովքեր դատապարտել են իրենց արտգործնախարարի նման պահվածքը: Օգտատերերից մի քանիսը գրել են. «Նա Թերթերում չունի ոչ վիլլա, ոչ տուն, ոչ առանձնատուն, ոչ էլ բանջարանոց: Նրան դա պետք չէ», «Ամոթ», «Հարգելով զոհերին` համերգն առնվազն 40 օր պետք էր հետաձգել»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում