50 մլն դրամ՝ Հայաստանը առաջատար միջազգային լրատվամիջոցներով մանրամասն ներկայացման համար

50 մլն դրամ՝ Հայաստանը առաջատար միջազգային լրատվամիջոցներով մանրամասն ներկայացման համար

Հայաստանը հանրաճանաչ միջազգային լրատվամիջոցներով ներկայացնելու նպատակով ՀՀ կառավարությունը հատկացրեց 50 մլն դրամ: Մասնավորապես, գործադիրը հաստատեց ՀՀ էկոնոմիկայի նախարարության «Գործադիր իշխանության, պետական կառավարման հանրապետական և տարածքային կառավարման մարմինների պահպանում արտաբյուջետային միջոցների հաշվին» ծրագրի արտաբյուջետային հաշվի միջոցների ծախսման 2016թ. նախահաշիվը:

ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը նշեց, որ ՀՀ վարչապետի հանձնարարականով կատարվել է համապատասխան վերանայում. «Այս որոշմամբ «Այլ ընթացիկ դրամաշնորհներ» հոդվածով նախատեսված միջոցներից 50 մլն դրամը կուղղվի ԼՂՀ-ի հետ մտավոր սեփականության և այլ ոլորտներում համագործակցության խորացմանը, իսկ 50 մլն դրամը՝ Հայաստանը հանրաճանաչ միջազգային լրատվամիջոցներով մանրամասն ներկայացմանը, ինչպես նաև այլ միջոցառումների կազմակերպմանն ու իրականացմանը»,- նշեց նախարարը:

Որոշմամբ նախատեսված շինվերանորոգման հետ կապված աշխատանքները կիրականացվեն փորձագիտական դրական եզրակացություն ունեցող նախագծանախահաշվային փաստաթղթերի հիման վրա:

Հիշեցնենք, որ ԼՂՀ-ին ս.թ. առաջին կիսամյակում ՀՀ պետբյուջեից տրամադրվող բյուջետային վարկի գումարն ավելացնելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ կառավարությունը փոփոխություններ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում:

Ըստ հիմնավորման՝ ԼՂՀ-ին ս.թ. առաջին կիսամյակում տրամադրվող բյուջետային վարկի գումարն, ըստ ՀՀ կառավարության 2015թ. դեկտեմբերի 24-ի համապատասխան որոշման, կազմում է 23,633.5 մլն դրամ, սակայն նշված գումարը չի բավարարում ԼՂՀ կառավարության կողմից առաջին կիսամյակում նախատեսված ծավալով ծրագրերը ֆինանսավորելու համար: Որոշմամբ ՀՀ 2 016թ. պետբյուջեով «Միջպետական վարկ ԼՂՀ-ին» ծրագրի գծով նախատեսված հատկացումների միջեռամսյակային տեղաշարժի միջոցով 1,500.0 մլն դրամ ս.թ. չորրորդ եռամսյակից տեղափոխել առաջին կիսամյակ:

 

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում