Հալեպը հայտնվել է հումանիտար աղետի եզրին. Կարմիր խաչ
Նմանատիպ
Հալեպը մոտեցել Է հումանիտար աղետի եզրին՝ քաղաքի շուրջը մարտական գործողությունների ծավալման պատճառով: Այս մասին ասված Է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ)՝ ապրիլի 28-ին հրապարակված հայտարարության մեջ: Քաղաքի մեծ մասը ոչնչացված է, ենթակառուցվածքը լրջորեն վնասված, ինչի հետեւանքով բնակիչներն ամիսներ շարունակ մնում են առանց ջրի եւ Էլեկտրականության:
Բռնության սրումը մահացու վտանգի է ենթարկում միլիոնավոր մարդկանց՝ առանց օգնություն ստանալու հնարավորության, որոնցից շատերն ավելի վաղ հարկադրված են եղել լքելու իրենց տները եւ ապրում են շփման գծի մերձակայքում, ասված Է հայտարարության մեջ:
Կարմիր խաչի միջազգային կոմիտեում հատուկ ուշադրություն են հրավիրել «Ալ Քուդս» հիվանդանոցի գնդակոծման վրա, որի աշխատանքին «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպության հետ մեկտեղ աջակցություն Է ցույց տալիս նաեւ կոմիտեն, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում